
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ստեփանյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով կողմերը նախպատեսում են համատեղ ծրագրեր իրականացնել կրթության և գիտության ոլորտներում՝ նպատակ ունենալով բացահայտել մեր երկրի կարևորագույն ռեսուրսը՝ մարդկային կապիտալը:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը «Իմ քայլը» հիմնադրամի «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրին կհատկացնի 50 մլն ՀՀ դրամի դրամաշնորհ, որն ուղղվելու է աշխարհի առաջատար համալսարաններից բարձրականգ մասնագետների հրավիրմանը, մասնավորապես, նախատեսվում է «Համահայկական գերազանցության կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկում դասավանդելու համար հրավիրել մասնագետներ այնպիսի համալասարններից, ինչպիսիք են MIT, Berkeley, University of California, Սանկտ Պետերբուրգի ԻՏՄՕ-ն և այլ:
«Quanta» ծրագրի նպատակն է պատրաստել բարձրորակ մասնագետներ, ովքեր կարող են զբաղվել ռազմաարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով՝ ապահովելով պետության անվտանգությունը, ինչպես նաև իրենց գիտելիքները ներդնել մասնավոր ընկերություններում, իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ և հիմնել ստարտափներ: