
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանն այցելել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղ, որտեղ հանդիպել է մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանի հետ։ Երևանի գլխամասային գրասենյակում շրջայց են կատարել և ծանոթացել ընթացիկ ծրագրերին։
Այնուհետև «Իմ քայլը» հիմնադրամի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի նպատակն է 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների սոցիալ-տնտեսական վերաինտեգրման գործընթացին օժանդակումը, պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման նպաստումը և նրանց համար գործարարությամբ զբաղվելու համապատասխան պայմանների ստեղծումը: