
«Հորիզոններ» դուալ կրթական խմբային ուսուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքի ավարտից հետո hոկտեմբեր 3-ից սկսվել են գինեգործության դասերը, որոնց մասնակցում է 11 դպրոցի 260 շահառու սովորող։ Գինեգործության հիմուքներ առարկայի դասնթացավարները Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոսներ են:
Մասնակիցները գործնական պարապմուքները անց են կացրել 3 գինեգործարաններում՝ «Արմենիա Վայնում», «Վան Արդիում» և «Ոսկեվազում»: Նրանք ծանոթացել են արտադրական գործընթացներին՝ խաղողի մթերումից մինչև շշալցում։ Գինեգործարանների լաբորատորիաներում տեսել են, թե ինչպես է որոշվում խաղողի շաքարայնությունը:
Դասընթացի նպատակն է մասնակիցներին տալ բազային մասնագիտական գիտելիքներ և հմտություններ խաղողագործության, գինեգործության, գինու մարքեթինգի և գինու տուրիզմի բնագավառներում, որոնք հետագայում օգտակար կլինեն մասնագիտական կողմնորոշման հարցում։
Ծրագիրը մշակվել է բազային գիտելիքների ուսուցման մոդուլների տեսքով: Մոդուլներն առանձնացված են հնարավորինս կոնկրետացված միավորներով, ինչը անհրաժեշտ է խմբային ուսուցումը ճկուն իրականացնելու համար: Տեսական պարապմունքները համատեղվում է գործնականի հետ։ Ծրագրի տևողությունը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով ունկնդիրների 34 ուսումնական շաբաթ բեռնվածությունը:
Դասվանդվող մոդուլներն են՝ «Խաղողագործության հիմունքներ», «Գինեգործության հիմունքներ», «Գինու տուրիզմի հիմունքներ» և «Գինու մարքեթինգի հիմունքներ»: