
Օգոստոսի 23-ին և 24-ին տեղի ունեցավ «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի ընդունելության քննությունը։
Դիմորդները բանավոր քննություն հանձնեցին «Բարձրագույն մաթեմատիկա» և «Քվանտային ֆիզիկա» առարկաներից։ Քննական յուրաքանչյուր տոմս պարունակում էր 2 հարց։
Երկու օր տևած քննությունից հետո սահմանված շեմը հաղթահարեց 15 ուսանող՝ ամբողջությամբ համալրելով ծրագրի համար նախատեսված տեղերը։ Ուսումնական տարին կսկսվի հոկտեմբերից և ուսանողները մեկուկես տարվա ընթացքում կունկընդրեն տեղացի և արտասհմանցի առաջադեմ մասնագետների դասախոսությունները՝ ստանալով տեսական և գործնական գիտելիքներ։
«Իմ քայլը» հիմնադրամը շնորհավորում է բոլոր ուսանողներին և մաղթում հաջող մեկնարկ։