
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի գիտական ղեկավար Հայկ Սարգսյանը հանդիպեց ծրագրի դիմորդների հետ:
Նպատակն էր, մինչև քննությունների մեկնարկը, դիմորդների շրջանում անցկացնել խորհրդատվություն, քննարկել անհասկանալի հարցերը: Ծրագրի գիտական ղեկավարի հետ քննարկվեցին քվանտային մեխանիկայի հիմունքներ և թենզորային հանրահաշիվ թեմաները։
Սա երկրորդ խորհրդատվությունն էր, մինչև քննության մեկնարկը կանցկացվի ևս մեկը։
Քննությունն անցկացվելու է օգոստոսի 23-ին և 24-ին՝ ժամը 10-ին։ Լինելու է հարցազրույցի ձևաչափով՝ քվանտային ֆիզիկա և բարձրագույն մաթեմատիկա առարկաների շրջանակում: