
Սկսվել է «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության դիմում-հայտերի ընդունումը։ Հուլիսի 26-ից օգոստոսի 19-ը (ժամը 10:00-17:00) դիմում-հայտերը պետք է ներկայացնել հետևյալ հասցեով՝
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատանքային գրասենյակ, Տերյան 1/1, բնակարան 5
Օգոստոսի 23-ին և 24-ին՝ ժամը 10։00-ին, տեղի կունենա «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի քննությունը: Այն կանցկացվի հարցազրույցի ձևաչափով՝ քվանտային ֆիզիկա և բարձրագույն մաթեմատիկա առարկաների շրջանակներում:
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1 (ռոմանագերմանական բանասիրության մասնաշենքի 1-ին հարկի 103 սենյակ)։
Հարցերի դեպքում՝
Հեռ․՝ 044-44-01-74
էլ․ հասցե՝ [email protected]
Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ ստորև․
Մագիստրատուրայի ընդունելության և հարցազրույցի անցկացման կարգ
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Ընդունելության դիմում-հայտ
Ինքնակենսագրական
«Բարձրագույն մաթեմատիկա» առարկայի հարցաշար
«Քվանտային ֆիզիկա» առարկայի հարցաշար
Ընդունելության ժամանակացույց
Ընդունող հանձնաժողով
Առարկայական ընդունող հանձնաժողով
Փաստաթղթեր ընդունող հանձնաժողով
Ընդունող հանձնաժողովի պատասխանատու
Ուսման վարձավճար