
«Իմ Քայլը» հիմնադրամի՝ Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման պիլոտային ծրագրի շրջանակներում հունիսի 22֊25֊ը Գյումրիում տեղի ունեցան անհատական հանդիպումներ ծրագրի մասնակիցների հետ, որոնց նպատակն էր յուրաքանչյուրի համար անհատական զարգացման պլանի կազմումը և վերջնական մշակումը՝ հիմնվելով բազմամասնագիտական թիմի կողմից տրված եզրակացության վրա։
Ծրագրի հաջորդ փուլերում նախատեսվում է իրականացնել բիզնեսի պլանավորման, օտար լեզուների և մասնագիտական վերապատրաստման դասընթացներ մասնակիցների համար։
Մասնագիտական կողմնորոշման ճամբարի և անհատական հանդիպումների արդյունքում պետք է արձանագրել, որ ծրագրի մասնակիցները պատրաստ են մոտ ապագայում կյանքի կոչելու իրենց նպատակներն ու երազանքները։