«Իմ Քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիրն ազդարարում է ամառային դպրոցի մեկնարկի մասին, այն անցկացվելու է հուլիսի 1-10-ը՝ Դիլիջանի GreenWood հյուրանոցում։
Գրանցվել՝ https://forms.gle/oBJCTBM8KHN44UWk9
Գրանցման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 18։00
«Quanta» մեկուկեսամյա մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքում շրջանավարտին շնորհվելու է մագիստրոսի կրթական աստիճան և դիպլոմ։ Ուսուցումը լինելու է առկա, վերջինիս շրջանակներում մեծամասամբ դասավանդելու են արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ հայազգի դասախոսներ:
Յուրաքանչյուր մագիստրոս ուսման ընթացքում կունենա իր գիտական ղեկավարը, որի հետ կիրականացնի գիտահետազոտական աշխատանք՝ նախապատրաստելով մագիստրոսական ատենախոսությունը, որը հետագայում կտպագրվի գիտական հոդվածի տեսքով:
«Իմ քայլը» հիմնադրամը «Quanta» ծրագիրը կյանքի կոչելու համար ներդնում է շուրջ 400 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ հնարավորություն տալով հայաստանցի ուսանողին ունկնդրել ոլորտի առաջադեմ մասնագետներին իր երկրում։
Մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակներում կարող են ուսումնառել ընդամենը 15 ուսանող, որոնց ուսման ամբողջ վարձավճարը փոխհատուցվելու է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից՝ կրթաթոշակի տեսքով։
Նշենք, որ ծրագրին կարող են մասնակցել ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում առնվազն բակալավրի որակավորում ունեցող կամ 3-րդ կուրսը ավարտած երիտասարդները։
Հուլիսի 1-10 իրականացվող Ամառային դպրոցի նպատակն է՝ վեր հանել մագիստրոսական կրթական ծրագրի հնարավոր ուսանողներին, նրանց զինել գիտելիքներով և նախապատրաստել սեպտեմբերին մեկնարկելիք մագիստրոսական կրթական ծրագրին։
Ամառային դպրոցի ընթացքում դասավանդումը կազմակերպվելու է հետևյալ թեմաներով՝
- Բարձրագույն մաթեմատիկայի հատուկ հարցեր,
- Քվանտային ֆիզիկայի հիմունքներ,
- Էլեկտրոդինամիկայի հիմունքներ,
- Ծրագրավորման հիմունքներ
Մասնակցության պայմաններն են՝
- Լինել ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում սովորող կամ ավարտած ուսանող,
- Ունենալ առնվազն բակալավրի որակավորում կամ ավարտած լինել 3-րդ կուրսը,
- Հայտերի ընդունման ժամանակ առավելությունը տրվելու է արդեն իսկ բակալավրի կրթական աստիճան ունեցող շրջանավարտներին,
- Տեղերը սահմանափակ են՝ մինչև 30 մասնակից,
- Մասնակցությունն անվճար է։
Գրանցվել՝ https://forms.gle/oBJCTBM8KHN44UWk9
Գրանցման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 18։00
«Quanta» մագիստրոսական կրթական ծրագրի նորություններին ծանոթանալու համար հետևել Ֆեյսբուքյան էջին
Հավելյալ հարցերի դեպքում՝ [email protected]
Հեռ․՝ +374 44 44 01 74