Այսօր «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանն ընդունել է Բրեմենի Յակոբսի համալսարանի և Շաֆհաուզենի տեխնոլոգիական ինստիտուտի SIT-ի միջոցառումների բաժնի ղեկավար Բոյանա Միլոշևիչին։
Հանդիպման ընթացքում Բոյանա Միլոշևիչը ներկայացրել է երկու համալսարանների գործունեությունը՝ անդրադառնալով համակարգչային գիտության և ծրագրային ապահովման ճարտարագիտության, ինչպես նաև քվանտային ֆիզիկայի ոլորտներում իրականացվող կրթական ծրագրերին։ Մխիթար Հայրապետյանը, իր հերթին, ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունն ու ծրագրերը, մասնավորապես, հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Քվանտա» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրը:
Հանդիպման արդյունքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել առցանց հանդիպում հիմնադրամի և Բրեմենի Յակոբսի համալսարանի ղեկավարությունների մասնակցությամբ։