Ապրիլի 22-ին «Իմ քայլը» հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի շրջանակներում անցկացված գիտաժողովի և օլիմպիադայի հաղթողների հավաստագրերի հանձնման արարողությունը:
Մրցանակների հանձնումն իրականացրին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը և «Quanta» մագիստրոսական կրթական ծրագրի գիտական ղեկավար Հայկ Սարգսյանը։
Մրցանակակիրներ Նարեկ Ենգիբարյանը, Կարեն Դանիելյանը և Սարգիս Գավալաջյանը ներկայացնում էին Հայ-ռուսական համալսարանը, իսկ Ժիրայր Ադամյանը՝ Երևանի պետական համալսարանը: