«Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 12-ին «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում տեղի ունեցավ օլիմպիադա: Չորս ժամ տևած օլիմպիադային մասնակցեցին թվով 20 ուսանողներ և շրջանավարտներ՝ Երևանի պետական համալսարանից, Հայ-Ռուսական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից: Լավագույն արդյունքները գրանցած մասնակիցները Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ Նարեկ Ենգիբարյանը, Կարեն Դանիելյանը և Սարգիս Գավալաջյան էին:
Օլիմպիադայի ժյուրիի կազմում էին «Quanta» մագիստրոսական կրթական ծրագրի գիտական ղեկավար Հայկ Սարգսյանը, ծրագրի ղեկավար Գևորգ Մելիքսեթյանը և Հայ-Ռուսական համալսարանի նյութագիտության ամբիոնի վարիչ Եվգենի Մամասախլիսովը:
Օլիմպիադայի մասնակիցները մեծ ոգևորությամբ սպասում են «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակներում իրականացվող հաջորդ միջոցառմանը՝ ամառային դպրոցին, որը տեղի է ունենալու հուլիսի 1-10-ը «ԳրինՎուդ Դիլիջան» հյուրանոցում։