«Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 3-5-ը` «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում կայացավ գիտաժողով, որն ունեցավ թվով 46 մասնակից՝ Երևանի պետական համալսարանից, Հայ-Ռուսական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից: Մասնակիցների շարքում էին շրջանավարտներ, ինչպես նաև երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներ: Ուսանողների և շրջանավարտների մեծ մասը հանդես եկան զեկույցներով:
Գիտաժողովի ընթացքում ուսանողները զեկուցեցին ատոմային և քվանտային ֆիզիկայի, ինֆորմատիկայի, օպտիկայի և էլեկտրոնիկայի բնագավառներում իրենց կատարած արդիական հետազոտությունների վերաբերյալ:
Գիտաժողովի ժյուրիի կազմում էին՝ «Quanta» մագիստրոսական կրթական ծրագրի գիտական ղեկավար Հայկ Սարգսյանը, քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Գևորգ Մելիքսեթյանը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը և Հայ-Ռուսական համալսարանի նյութագիտության ամբիոնի վարիչ Եվգենի Մամասախլիսովը:
2022-2023թթ.-ի ուսումնական տարվան ընդառաջ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել մի շարք տեղեկատվական միջոցառումներ, որոնք կնպաստեն՝ բացահայտելու «Quanta» մագիստրոսական կրթական ծրագրով հետաքրքրված երիտասարդների։
Ապրիլի 12-ին տեղի կունենա օլիմպիադա, որին կարող են դիմել և մասնակցել մագիստրոսական կրթական ծրագրով հետաքրքրված համապատասխան անձիք։