ՀՀ սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը խորհրդի որոշմամբ ընտրվել է գործադիր տնօրենի պաշտոնում:
«ԻՄ ՔԱՅԼԸ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները ՀՀ սփյուռքի նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հայրապետյանին ընտրել են հիմնադրամի գործադիր տնօրեն:
Խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն իր և խորհրդի մյուս անդամների անունից շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Լիլիթ Գրիգորյանին՝ հետպատերազմյան բարդ շրջանում հիմնադրամի աշխատանքը կազմակերպելու համար։
Մխիթար Հայրապետյանի կենսագրությունը
Ծնվել է 1990թ. մայիսի 15-ին Երևանում:
Կրթություն
2007թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժինը: 2013 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Եղել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության և Ուսանողական խորհրդի անդամ։
Աշխատանքային փորձ
2010-2017 թվականին հասարակական-քաղաքական գործունեությանը զուգահեռ աշխատել է մի քանի տեղական թերթերում` որպես Մերձավոր Արևելքի և, մասնավորապես, Թուրքիայի հարցերով փորձագետ։
2011թ. հիմնադրել է «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիա» կազմակերպությունը և մինչև 2015թ. ապրիլն իրականացրել կազմակերպության փոխնախագահի լիազորությունները:
2016 թվականին հանդիսացել է «Քաղաքացիական կրթության և երիտասարդության զարգացման կենտրոնի» հիմնադիր նախագահը։
2018-2019թթ. եղել է ՀՀ սփյուռքի նախարար:
2019-2021թթ. եղել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2019 թվականի հոկտեմբերի 17-ից ցայսօր հանդիսանում է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահը: