Մխիթար Հայրապետյան
Մխիթար Հայրապետյան
«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Կենսագրություն
Ծնվել է 15․05․1990-ին, Երևան
Կրթություն
- 2011-2013թթ․ – ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետ, Թուրքիայի բաժին, մագիստրատուրա
- 2007-2011թթ․ – ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետ, Թուրքիայի բաժին, բակալավրիատ
- 2012-2013թթ․ – ԵՊՀ, արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության և Ուսանողական խորհրդի անդամ
Աշխատանքային գործունեություն
- 2023թ․ – առ այսօր – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
- 2021-2023թթ․ – «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն
- 2019-2021թթ․ – ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր՝ «Իմ Քայլը» խմբակցության կազմում: Օրենսդիր մարմնում նախագահել է ՀՀ Ազգային Ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը
- 2018-2019թթ․ – ՀՀ Սփյուռքի նախարար
- 2016-2018թթ․ – «Քաղաքացիական կրթության և երիտասարդության զարգացման» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ
- 2010-2017թթ․ – հասարակական֊քաղաքական գործունեությանը զուգահեռ աշխատել է մի քանի տեղական թերթերում՝ որպես Մերձավոր Արևելքի, մասնավորապես՝ Թուրքիայի հարցերով հարցերով փորձագետ
- 2011թ․ – «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիա»-ի համահիմնադիր, մինչև 2015թ․՝ փոխնախագահ
Այլ գործունեություն
- 2019-2023թթ․ – Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
- 2021-2022թթ․ – Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ
- 2023թ․ – առ այսօր – Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շահառուների կոմիտեի նախագահ
- 2022-2023թթ․ – «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ
- 2021թ․ – առ այսօր ֊ Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի անդամ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ:
Ամուսնացած է: